Երբ ռուս խաղաղապահներն արդեն տեղակայման գործընթացի մեջ էին , լուրեր էին տարածվել արցախցիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին։
Այս մասին, սակայն, ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկար։ Երեկ Նիլ Հաուերը, ով Կանադայում լրագրողական ակտիվ գործունեություն ունի, գրել է, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքոում Ռուսաստանը ռուսական անձնագրեր կտրամադրի Արցախի քաղաքացիներին։
Լրագրողը նաև նշել է, որ մինչ այս հանրության շրջանում նման խոսակցություններ եղել են, սակայն այն լուրջ չէր ընդունվում և անգամ հերքվել է իշխանությունների կողմից։ Իսկ այժմ իշխանական շրջանակներում այն չի հերքվում։
Նիլ Հաուերը նշել է նաև, որ այլ մանրամասներ իրեն հայտնի չեն։
Հարկ ենք համարում ավելացնել, որ Կանադացի լրագրող Նիլ Հաուերը աշխատում է այնպիսի միջազգային ճանաչում գտած լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են CNN-ը, Al Jazeera-ն և Guardian-ը։ Նիլ Հաուերը Կովկասյան և Մերձավորարևելյան հարցերում մասնագիտացված անձ է։