«Իմ քայլը» խմբակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Գրառման մեջ նշվում է, որ հասարակությունից գողացված իշխանությունը 2018 թվականին հասարակությունը հետ վերադարձրեց, իսկ հիմա նորից խլման փորձեր է արվում և մասնավորապես նշվում է, որ խոսքը միայն 17 կուսակցությունների մասին չէ, նրանց ետևում կանգնած է խումբ, ովքեր ոչնչի առաջ չեն կանգնում և ամեն բան փորձում են անել, որպեսզի կրկին գան իշխանության՝ շարունակելու թալանը։
Նրանք լրատվական դաշտը ողողել են ապատեղեկատվությամբ։ Խաչատրյանը նշում է, որ վերոնշյալ խմբակը ունի փոքրաթիվ աջակիցների խումբ և թե ով պիտի լինի իշխանության, դա միմիայն ժողովրդի որոշելիքն է, իսկ ժողովրդի մեծ մասը կանգնած է վարչաետի կողքին։
Երկրի ղեկավարի կողքին է նաև ամուր կանգնած իրենց քաղաքական թիմը։
Գրառման վերջում անդրադարձել է այն մարդկանց, ովքեր բացահայտել են իրենց դեմքերը և նրանցից ոմանց մտածելու համար ժամանակ է տրվել, ապա եզրափակելով գրառումը՝ Խաչատրյանն արձանագրել է, որ ի վերջո այս դժվար փուլից հաղթանակած են դուրս կգան և կունենանք հզոր երկիր և ուժեղ բանակ։