Դեռ հին ժամանակներից հայտնի է, որ գինին միայն ալկոհոլային խմիչք չէ։ Գինու աշխարհը գեղեցիկ է, առեղծվածային՝ լի լեգենդներով և ավանդույթներով։ Պարզվում է գինու շատ սիրահարներ այդ խմիչքի մասին գրեթե ոչինչ չգիտեն։ Այսօր մենք հավաքել ենք հետաքրքիր փաստեր գինու մասին․
Գինին համարվում է ամենահին ալկոհոլային խմիչքը։ Որոշ փաստերի հիման վրա գինու ամենահին հետքերը գտնվել են Հայաստանում և Վրաստանում (մ․թ․ա 6-րդ դար)։
Առաջին գինու բացիչը ի հայտ է եկել 1795 թվականին։ Մինչ այդ դրա կարիքը չի զգացվել, քանի որ գինին պահվում էր տակառներում, իսկ մատուցելիս ընտրում էին հատուկ սափորներ։
Վաղ ժամանակներում գինին կիրառվել է որպես դրամ․ հույները այն փոխանակելլ են ոսկու և արծաթի հետ, իսկ հռոմեացիները՝ գերիների։
Եթե ուզում եք ապրել մինչև խոր ծերություն և գեթ մեկ անգամ չայցելել սրտաբանին, ապա ամեն օր օգտագործեք 100 գրամ դառը շոկոլադ և 150 գրամ կարմիր գինի։
Գինու բաժակն անհրաժեշտ է պահել բաժակի ոտքից, այլապես ձեռքի ջերմությունը ազդում է գինու ջերմության վրա և փոխում նրա համը։
Հին Հռոմում իգական սեռի ներկայացուցիչներին արգելվում էր խմել գինի։ Եթե տղամարդը տեսներ կնոջը այդ «տղամարդկային» խմիչքը խմելիս, ապա նա իրավունք ուներ վերջ տալ կնոջ կյանքին։
Մ․թ․ա․ 1800 թվականին Բաբելոնում, եթե գինին անորակ լիներ, գինեգործին իրավունք ունեին խեղդել գետում։
Մեկ բաժակ գինին իր մեջ ունի 110 կալորիա։
Աստվածաշնչում գինին հիշատակվում է 450 անգամ։