Գեղարքունյաց թեմը հայտարարություն է տարածել, որն ունեցել է մտահոգիչ բովանդակություն՝ կապված 11․12․2020-ին Մարտունիում կատարված միջադեպի հետ։ Այդ օրը Տեր Սիմոն քահանային Մարտունիի բնակիչները թույլ չեն տվել մտնել եկեղեցի։ Նրանք կանգնել են եկեղեցու դռան առաջ՝ թույլ չտալով քահանային մուտք գործել, ապա հшյհոյել և հրմշտել են նրան։ Բնակիչներն այն բացատրել են՝ քահանայի՝ դեկտեմբերի 5-ի հանրահավաքի մասնակցությամբ, որտեղ Տեր-Մկրտչյանը «քաղաքական հայտարարություններ» է արել։
Դեպքից հետո Տ․ Պարթև վարդապետը հանդիպում է ունեցել դժգոհող բնակիչների հետ և կոչ արել տարաձայնությունները հարթել եկեղեցական կարգուկանին համաձայն։ Ինչպես նաև դեկտեմբերի 13-ին Մարտունու Ս․ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցել ի նշան համերաշխության։ Վարդապետը դատապարտել է քահանայի հանդեպ բռնությունը և նշել, որ դժգոհության և մեղադրանքի դեպքում անհրաժեշտ է մեղադրանքը գրավոր՝ հիմնված փաստերով, ներկայացնել թեմական առաջնորդին,
վերջինս էլ այն ուղղում է եկեղեցու ատյանին, որն էլ եղելությունը մանրակրկիտ քննելուց հետո հրապարակում է մեղադրանքի հաստատումը /հերքումը։ Մեղավորը կարգապահական տույժի է ենթարկվում։