Պանիրն ի հայտ է եկել դեռ վաղ տարիներից և լայն տարածում գտել գրեթե ամբողջ աշխարհում։ Ասիական երկրներում պանիրն այդքան էլ ակտուալ սննդամթերք չի համարվում, իսկ Աֆրիկայում գրեթե չեն օգտագործում, բայց ահա Ամերիկայում և Եվրոպայում դժվար է պատկերացնել առանց պանրի տախտակի սեղան․ այն յուրաքանչյուր առիթի գլխավոր մթերքն է։
Եվ հաշվի առնելով պանրի բազմազանությունը՝ դժվար կլինի ասել դուք այն սիրում եք, թե ոչ (այդքանը փորձել ուղղակի հնարավոր չէ)։
Այսօր ձեզ կներկայացնենք մի քանի փաստ պանրի մասին․
Ֆրանսիացի պանրագործ Անդրե Սիմոնը պանրի վերաբերյալ գիրք է գրել , որտեղ պատմում է պանրի 839 տեսակների մասին։ Անդրե Սիմոնը գիրքը գրել է 17 տարի։
Գրեթե ամեն շաբաթ պանրի նոր տեսակ է ստեղծվում։
Պանրի առաջին գործարանը ստեղծվել է Շվեցարիայում 1815 թվականին։
Այսօր աշխարհում հաշվվում է 2500 և ավելի լիցենզավորված պանրի տեսակ։
Մարդու օրգանիզմը պանրի կաթը ավելի հեշտ է յուրացնում, քան հենց կաթը։
Պանրի որոշ տեսակներ ներկում են գազարի հյութով գեղեցիկ գույն ստանալու համար։