Իրանի հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է ,վերջին հայտարարություններին Հին Թաղի և Խծաբերդի դեպքերի հետ կապված

Իրանահայ լրագրող Ժորժ Աբրահամյանը, որ պարբերաբար ներկայացնում է իրանական լրատվական դաշտի այն նորությունները, որոնք վերաբերում են հայկական քաղաքական դաշտին, որ տեղեկություն է հրապարակել իր սոցիալական հարթակում:

Ժորժ Աբրահամյանը գրում է, որ Իրանի հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է ՀՀ Արտգործ և Պաշտպանության նախարարությունների Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ վերջին հայտարարություններին Հին Թաղի և Խծաբերդի դեպքերի հետ կապված։

Թարգմանելով իրանական մեդիայի լրատվությունն այդ մասին՝ Ժորժ Աբրահամյանն մեջբերում է հոդվածի կարևոր մասը, ըստ այդմ՝ հաղորդման մեջ ասված է հետևյալը.

«Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռшզմшտենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն է: Նման գործելաոճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը շարունակում է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և հղի է ծավալմամբ հարակից տարածաշրջաններ»:

Ժորժ Աբրահամյանը սույն հրապարակմանը կցել է նաև համապատասխան հոդվածների նկարված տարբերակները:

Понравилась статья? Поделиться с друзьями: