Օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը

Այսօր կեսօրին մոտ տեղեկատվական խոսքով հանդես գալով՝ վարչապետը տեղեկացրել էր, որ գերիների փոխանակման գործընթացը փոխադրվել է գործնական փուլ և ունեն շոշափելի արդյունք այս գործընթացում:

Արդեն կեսօրից հետո տեղեկություն սկսեց տարածվել այն մասին, որ ադրբեջանական կողմին գերիներ են վերադարձվել, ինչը հայկական կողմում մի մասի մոտ դժկամություն առաջ բերեց: Եղան նաև հրապարակումներ, որոնցում հեղինակները հիշեցնում էին, որ փոխանակումը լինելու է բոլորը բոլորի դիմաց, ուստի անհանգստանալու կամ դժգոհելու առիթ չկա:

Ավելի ուշ Արցախի նախագահը տեղեկացրեց, որ առաջիկա ժամերի ընթացքում ինքն անձամբ գնալու է և բոլոր հարազատների հետ Երևանի օդակայանում դիմավորելու է հայրենիք վերադարձող մեր տղաներին:

Դրանից հետո Ն. Փաշինյանը կարճ հրապարակում արեց, որով տեղեկացնում էր, որ գերիները քառասունչորս հոգի են, նրանք փոխադրվելու են ռուսական ինքնաթիռով:

Համցանցում բազմաթիվ են դիմավորելիս գերիներին չնկարահանելու հորդորները՝ հաշվի առնելով իրողության հոգեբանակն կողմը: Հայտնի է, որ օդանավն արդեն վայրէջք է կատարել, տեղում է նաև Տիգրան Ավինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: