Ինչպես արդեն ասվել է, եռակողմ համաձայնության շրջանակներում ի վերջո հայրենիք են վերադարձվել գերեվարված շատերը՝ քաղաքացիներ ու զինվորականներ: Ընդ որում, վերադարձածների մեջ են եղել նաև այնպիսիները, ովքեր մինչ արցախյան վերջին պшտերшզմն են այս կամ այն պատճառով հայտնվել հակառակորդի տարածքում:
Ինչպես հայտնի է, այդ զինվորականների մեջ էր նաև Գուրգեն Ալավերդյանը, ում անունը ևս կա վերադարձածների ցուցակում, ասել է թե՝ նա նույնպես վերադարձել է հայրենիք:
Հիշեցնենք, որ Գուրգեն Ալավերդյանը դեռ ամիսներ առաջ էր շփոթվել ու հայտնվել հակառակորդի տարածքում, իսկ նրա երկու զավակներն ու կինը անհամբեր սպասում էին որևէ նորության:
Դեռ այն ժամանակ Գուրգեն Ալավերդյանը կինը, ով մասնագիտությամբ մանկավարժ է, չէր կարողանում պատասխանել իր դստերը, երբ նա հարցնում էր, թե ուր է հայրիկը:Գ. Ալավերդյանի դստրիկը այս տարի դպրոց պետք է գնար, սակայն հայրիկի հետ պատահած դեպքի պատճառով չէր գնացել. մայրը մեկ տարի հետաձգել էր դստերը դպրոց ուղարկելու գործընթացը: