Իրանցի պատգամավորը խոսել է Արցախյան պատերազմից

Իրանում մեջլիսի  նիստի գումարման ժամանակ,  պատգամավոր Ահմադի Բիղաշը Թուրքիայի Հանրապետության նախագահին ուղղված սուր քննադատական ելույթով է հանդես եկել։

Նա մասնավորապես նշել է, որ իրանցի միջուկային գործով զբաղվող գիտնականների հանդեպ կատարած մահափորձերի ետևում Թուրքիայի քաղաքականությունն է կանգնած։ Պատգամավորն ընդգծել է, որ դրա միակ նպատակը Իրանին մասնատված տեսնելն է։

Բիղաշն իր ելույթում  անդրադարձ է կատարել նաև Արցախյան պատերազմին և ափսոսանքի խոսքեր հայտնել Հայաստանին չօգնելու համար և այն համարել է մեջլիսի և Իրանի ԱԳՆ-ի անփույթ աշխատանքի արդյունք։

Ահմադին առաջարկել է աջակցել ԱՄՆ-ին և ԵՄ-ին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում։ Նա  վիրավորական խոսքեր է հնչեցրել Էրդողանի հասցեին։Ավելացրել  է, որ նա Կովկասյան տարածքում իրականացնում է Արևմուտքի քաղաքականությունը և  որ  վերջինիս ձեռքերն արյունոտ են( քրդերի, հայերի), ինչպես և իր նախնիներինը։

Ահմադին կոչ է արել գործընկերներին՝ Իրանի քաղաքականությունը վերադարձնել հին դիրքերին՝ ոչ մի ջանք չխնայելով  այն իրագործելու համար։ Մեջլիսի պատգամավորների մեծ մասը համաձայնել է Ահմադիի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: