Հետաքրքիր Ֆրանսիան

Ֆրանսիայի պատմությունը գալիս է դարերի խորքից և  համարվում է Երկիր մոլորակի ամենահարուստ մշակույթ ունեցող երկրներից մեկը։ Ֆրանսիան աշխարհին տվել է մեծ պոետներ, երգիխներ, դերասաններ և այլ մշակութային գործիչներ; Ֆրանսիա են ժամանում աշխարհի տարբեր ծայրերից։ Ֆրանսիան ազատության երկիր է, բայց ահա համբույրները կայարաններում արգելված են արդեն 110 տարի։

Երկրի անվանումը ծագել է գերմանական Ֆրանկ ցեղերից։ «Ֆրանկ» թարգմանաբար նշանակում է՝ ազատ։

Ֆրանսիացիներն ապրում են 12 տարբեր ժամային գոտիներում։

Հենց ֆրանսիացիներն են հայտնաբերել օդապարիկը, հեծանիվը,ջահը, կույրերի համար նախատեսված տառերը։

Աֆրիկայում ավելի շատ մարդ է խոսում ֆրանսերեն, քան Եվրոպայում։

Լուվրի թանգարանը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։

Ֆրանսիայում արտադրվում է 400 տեսակի պանիր։

Ֆրանսիայի ամենահին կամուրջը կոչվում է «Նոր կամուրջ»։

Ֆրանսիայում կա 40 000 դղյակ, իսկ Լուվրը աշխարհի ամենամեծ դղյակն է համարվում։

Ֆրանսիայում արգելված են մանկական գեղեցկության մրցույթները։

Կիրակի օրերը Ֆրանսիայի բոլոր խանութները փակ են։

Ֆրանսիայում օրենքով արգելված է խոզերին անվանակոչել Նապոլեոն։

1814 — 1830 թվականների ընթացքում Ֆրանսիայի դրոշը սպիտակ գույն էր։

Ավտոմեքենայի պետհամարիշներն առաջին անգան կիրառվել են Ֆրանսիայում։

Понравилась статья? Поделиться с друзьями: