Ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարին ներկայացնող Ջեյմս Ապատուրայը վրացական 1-ին ալիքի եթերներից մեկում հյուր է եղել։
Նա խոսել է Վրաստանի Հանրապետության՝ Ատլյանտյան դաշինքի կազմում ներգրավվածության վերաբերյալ հարցի շուրջ և մերժել այն։
Վրաստանում ռազմաբազայի ստեղծում չի կարող լինել, քանի որ Ատլանտյան դաշինքն արդեն բավականաչափ ներկայացված է այս տարածքում․ ռազմական միասնական ուսուցում, ռազմական շինարարարական դպրոց, ինչպես նաև յուրաքանրչյուր տարի զորավարժություններ են իրականացվում (ՆԱՏՕ Վրաստան) և ավելացրել նաև, որ Վրաստանի Հանրապետության տարածքում դաշինքն ունի աշխատասենյակներ՝ թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական։
Եվ այս է պատճառը, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարությունը կարծում է, որ սա Կովկասյան տարածքում նախադեպը չունեցող իրավիճակ է։ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչը նաև շեշտադրում է կատարել այն կարևոր փաստի վրա , որ Վրաստանը գործընկեր պետություն է, որն էլ թույլ չի տալիս այս տարածքում ունել բազաներ։
Ռազմաբազաներ պետության տարածքում կարող են ունենալ այն պետությունները, որոնք Ատլանտյան դաշինքի անդամ են հանդիսանում։