Այսօր լրանում է Զառա Արամյանի դստեր՝ Էլենի ծննդյան տասնյոթամյա հոբելյանը

Շատերին սիրելի Զառա Արամյանը ունի գեղեցիկ ընտանիք: Նա երկու զավակների՝ տղայի և աղջկա մայր է: Նրա զավակներն արդեն բավականին չափահաս ու հասուն մարդիկ են: Զ. Արամյանն իր զավակներին իրեն բնորոշ քնքշությամբ ու նրբությամբ է վերաբերվում:

Այսօր լրանում է Զառա Արամյանի դստեր՝ Էլենի ծննդյան տասնյոթամյա հոբելյանը: Այս առիթով մայրը տեղադրել է դստեր լուսանկարներից մի քանիսը՝ անելով կարճ, բայց բազմանշանակ ու հուզիչ գրառում:

Զ. Արամյանը գրել է հետևյալը. «Իմ՝ արդեն 17 տարեկան Էլեն, իմ նուրբ, քնքուշ, բարի ու այդքան ինձ նման քո մտքերով, քո միտումներով, քո բռնածդ ուղիով: Պարտեզիս միակ ծաղիկ, ՇՆՈՐՀԱՎՈՐ»,- մայրական իր հուզառատ խոսքն ավարտել է սիրված հաղորդավարուհին:

Նշենք, որ Էլենը ևս փորձեր է անում կայանալ հանրային մշակութային հարթակներում: Նա հաղորդավարական փորձեր է անում և արձագանքներից կարելի է հասկանալ, որ նրա մոտ ստացվում է հաջողությամբ դրսևորվել այդ ոլորտում:

Понравилась статья? Поделиться с друзьями: