Այն դժվարին իրավիճակը, որի մեջ հայտնվել է հայ ժողովուրդը, մտահոգում է բոլոր հայերին անխտիր: Շատ ստեղծագործողների իրենց մտահոգությունն են արտահայտում նոր ստեղծագործությունների միջոցով: Մանուշակ Շիրինյանը հուզիչ գործ է տեղադրել, որն անհնար է լսել առանց փշաքաղվելու:
Ստեղծագործությունը ներկայացնում է մшրտի դաշտում անմահացած զինվորի պատգամը: Զինվորը հորդորում է իրեն լացով չհիշել, քանզի ինքը լացկան չի եղել: Հայրենի հողի և հարազատների ապահովության համար կյանքը տված զինվորը բոլորի մեջ է ու բոլորի սրտում:
Նա ապրելու է այնքան, քանի դեռ իրեն չեն մոռացել, քանի դեռ հիշում են իրեն, իսկ անմահացած մեր բոլոր զինվորներին բոլորն էլ հիշելու են մշտապես ու խորին ակնածանքով, քանզի այժմ ապրողները ապրում են նաև նրանց չապրած կյանքը:
Անչափ հուզիչ և մեր ժամանակների համար խիստ արդիական այս ստեղծագործության երաժշտական տարբերակը՝ հուզիչ ու բազմախորհուրդ հոլովակի ուղեկցությամբ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ: