Այսօր սիրված երգչուհի Էռնա Յուզբաշյանի ծննդան օրն է

Սիրված արտիստուհի, տաղանդավոր ու լեգենդար երգչուհի Էռնա Յուզբաշյանի ծննդյան օրն է այսօր: Էռնան ծնունդով Երևանից է: Նա երգել սկսել է դեռ վաղ մանկությունից, իսկ դեռևս տասնվեց տարեկանից սկսել է հանդես գալ նաև բեմերում:

Նա ժամանակին ապրել է Բաքվում, սովորել տեղի երաժշտական ուսումնարանում: Նա հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում, ելույթներ է ունեցել հեղինակավոր շատ բեմերում:

1988 թվականին տաղանդավոր երաժիշտին հրավիրել են Հայաստան՝ դասավանդելու երաժշտական ջազ քոլեջում: Նա տվել է էստրադային վոկալի դասեր:

Մի քանի տարի շարունակ նա դասավանդել է երևանյան մի շարք հեղինակավոր երաժշտական քոլեջներում, ուսումնարաններում, իսկ որոշ ժամանակ անց գնացել է ԱՄՆ՝ այնտեղ ևս շարունակելով մասնագիտական գործունեությունը հայկական միջավայրի հետ:

2015 թվականին երգչուհին հանդես է եկել մեծ մենահամերգով՝ նշելով երաժշտական ու բեմական գործունեության երեսունհինգամյա հոբելյանը: Նա նույն թվականին արժանացել է վաստակավոր արտիստի կոչման: Էռնա Յուզբաշյանն ունի մեկ դուստր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!