Այս երկու ամենահասարակ մթերքները անհամեմատ կհեշտացնեն ձեր կենցաղը

Ներկայացնում ենք երկու մթերք, որոնց միջոցով կենցաղն անհամեմատ կհեշտանա․

Քացախ

Բացի սննդի մեջ կիրառումից, քացախը կարելի է նաև օգտագործել հետևյալ կերպ․
1․ Հանգստացնում է կոկորդի ցավը։ Մեկ գդալ խնձորի քացախը խառնեք մեկ բաժակ ջրի հետ և ողողեք կոկորդը։

2․ Կմոռանաք թեփի մասին, եթե մազերը լվանալուց հետո ողողեք քացախաջրով։

3․ Ձվերը եփվելիս չեն ջարդվի , եթե ջրի մեջ ավելացնեք երկու ճաշի գդալ քացախ։

4․ Քացախը կանհետացնի զամշի վրայից յուղի հետքը։

5․ Լաքապատ կոշիկների փայլը վերականգնում է։

6․ Թոշնած բանջարեղենը ցողեք քացախաջրով և այն անհամեմատ թարմ տեսք կունենա։

7․ Սենյակի օդը մաքուր կլինի, եթե սեղանին բաց տարրայով քացախ դնեք։

Կերակրի սոդա

1․ Սոդան վերացնում սառնարանի վատ հոտը։Ընդամենը սառնարանի մի անկյունում փոքրիկ ափսեով սոդա դրեք։

2․ Փափկեցնում է ոտնաթաթերը։

3․ Կանհետացնի արևայրուքը, եթե լվացվեք սոդայից և ջրից պատրաստված մածուկով։

4․ Կմեղմացնի մեղվի կծածից առաջացած ցավը։

5․ Սպիտակեցնում է ատամնաշարը։

6. Հրաշալի մաքրում է արծաթյա իրերը։

7․ Սոդայաջրով ողողումը թեթևացնում է ատամնացավը։

Понравилась статья? Поделиться с друзьями: