Իտալիայում խոհարարությունն իրական արվեստ է։ Դա դրսևորվում է անգամ կեցաղային մակարդակում։ Բոլոր իտալացիները հրաշալի խոհարարներ են։ Իտալիայի յուրաքանչյուր շրջան իր առանձնահատկություններն ունի։ Օրինակ՝ երկրի հյուսիսային մասում նախապատվությունը տալիս են կարագին, բրնձին, իսկ հարավային մասում՝ մակարոնեղենին և ձիթայուղին։
Այս երկրում խոհարարական ավանդույթները խնամքով պահպանում և սերնդեսերունդ փոխանցվում են։ Իտալիայում երբեք արագ, ոտքի վրա ուտելիս ոչ ոքի չեք տեսնի։ Երևի թե հենց դա է պատճառը, որ արագ պատրաստման սննդի կետերը այստեղ երկար կյանք չունեցան։ Այսօր ձեզ կներկայացնեք իտալական խոհանոցից հրաշալի բաղադրատոմս՝ հավով և սնկով րիզոտտո։
Անհրաժեշտ բաղադրամասեր՝
Երկու — 2 ճ/գ կարագ
Բարակ կտրատած սունկ – 220 գ
Մանր կտրատած հավի կրծքամիս – 300 գ
Հավի արգանակ – 5 բաժակ
Ձիթայուղ– 1 ճ/գ
Կտրատած սոխ-3ճ/գ
Բրինձ — 1,5 բաժակ
Սպիտակ չոր գինի — 0,5 բաժակ
Քերած պանիր պարմեզան տեսակի — 0,5 բաժակ
Մաղադանոս — 2 ճ/գ
Աղ, պղպեղ — ըստ ճաշակի
Սունկը կարագի մեջ տապակեք 5 — 10 րոպե մինչ կվարդագունի, ավելացրեք հավի կրծքամիսը, աղը, սև բիբարը, եփեք խառնելով։ Այս ամենը տեղափոխեք այլ ափսեի մեջ, իսկ կաթսայում եռացրեք արգանակը։ Մեկ այլ թավայում տապակեք սոխը, լցրեք բրինձը և եռացրած արգանակը , ապա գինին և աղ։ Եփեք անդադար խառնելով մինչ հեղուկ զանգվածի ներծծվելը։
Ապա լցրեք պատրաստի սունկն ու միսը։ Խառնեք և պանրի հետ մատուցեք համեղագույն իտալական րիզոտտոն։ Բարի ախորժակ։