Շատ հոգեբաններ են հաստատում, որ այսօրվա աշխարհը լի է դեպրեսիայով։ Եվ մենք բոլորս հաճախ առնչվում ենք բացասական զգացմունքների հետ․ վիրավորանք, քննադատություն, բարկություն, ատելություն։ Եվ երբ հետ հայացք նետենք, կնկատենք, թե որքան երկար ժամանակ ենք մենք մեր կյանքից հատկացնում բացասական ապրումներին։
Եվ սա շատ տխուր փաստ է։ Բացասական հույզերը դանդաղ որակազրկում են մեր կյանքը և նպաստում առողջության վատթարացմանը։ Պետք է կարողանալ ինքնուրույն պայքարել, կառավարել էմոցիաները։
Դադարեք չարանալ
Ընդհանրապես յուրաքանչյուր բացասական հույզ անցյալից է գալիս։ Շատ մարդիկ իրենց կյանքը թունավորում են իրականությունը համեմատելով «հրաշալի» անցյալի հետ՝ «առաջ շատ ավելի լավ էր, քան հիմա» ։ Ապրեք այսօրով և անցյալը թողեք անցյալում, թափ տվեք ուսերը, ազատվեք այդ ծանրությունից և համոզված եղեք՝ ամեն բան դանդաղորեն իր հունի մեջ կընկնի։
Երեք փուլի կանոնը
Առաջին փուլը գիտակցումն է(մեծ գործ)։ Խնդրի գոյության գիտակցումը։ Երկրորդ փուլը որոշում ընդունելն է(բարդ գործ), որ դուք այլևս բացասական իրավիճակների հետ հաշվի չեք նստելու։ Երրորդը մտածված հանդիպումն է բացասական զգացողությունների հետ (միտք, իրավիճակ,բառեր և այլն)(նպատակի փուլ)։
Փորձեք հսկել իրավիճակը, փոխարինեք բացասական մտքերը, բառերը դրական բառերի և մտքերի հետ։
Ցանկություն, փոքր-ինչ հետևողական աշխատանք և համոզված եղեք արդյունքը կնշմարեք։