Մեդուզաները դասվում են Երկրի յուրահատուկ կենդանի օրգանիզմների շարքին։ Գոյություն են ունեցել դեռևս հարյուր միլիոնավոր տարիներ առաջ։ Լինում են և՛ անվտանգ, և՛ մահացու վտանգավոր տեսակներ։
Նրանք , իհարկե ոչ բոլոր տեսակները, ունեն զանգակի տեսք։ Կան տեսակներ, որոնք առ այսօր դեռ չեն ուսումնաիրվել, քանի որ նրանք ապրում են օվկիանոսի խորքում՝ 10 000 մ խորությունում։
Մեդուզայի օրգանիզմի 98%-ը կազմված է ջրից։
Ճապոնիայում կարծում են, որ մեդուզայի միատոն շարժմանը հետևելը օգնում է հանգստացնել նյարդային համակարգը։
Մեդուզաներ հանդիպում են բոլոր օվկիանոսներում։
Կան երկրներ, որտեղ մեդուզայի որոշակի տեսակներ օգտագործվում է սննդի մեջ։
Գիտնականները գտնում են, որ մեդուզաները Երկիր մոլորակի վրա ավելի վաղ են եղել, քան դինոզավրերը։
Մեդուզաները չունեն ուղեղը, սակայն ունեն երկու նյարդային համակարգ։
Մեդուզաները չունեն շնչառական օրգաններ։ Նրանց շնչառությունն իրականանում է ամբողջ մարմնով։
Մեդուզաներն իրենց մարմնի վրա ունեն 24 աչք։
Միջնադարից սկսած մեդուզաները կիրառվում են բուժական նպատակներով։
Ինչքան էլ դժվար լինի հավատալը, բայց մեդուզաները համարվում են Երկիր մոլորակի միակ անմահ կենդանի օրգանիզմները։