Առավոտյան Գ. Շամշյանը տեղեկացրել էր, որ Երևանի բնակիչներից մեկը՝ Ելենա Պետրոսյանը, ով հիսունվեց տարեկան է, ոստիկանական բաժանմունք բողոք է ներկայացրել, որտեղ մեղադրում է երգչուհի Շուշան Պետրոսյանին՝ խանութում իրեն հшրվшծելու համար:
Տեղեկության տարածումից հետո որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ կապ են հաստատել երգչուհի Շ. Պետրոսյանի հետ, ով տեղի ունեցածում մեղադրել է կառավարության ներկայիս ղեկավարին՝ Ն. Փաշինյանին, նշելով, որ նրա պատճառով է ստեղծվել նման անհանդnւրժողական վերաբերմունք միմյանց նկատմամբ:
Երգչուհին պատմել է, որ ինքը երշիկ է գնել, իսկ մինչ վաճառողուհին կկտրшտեր երշիկը, կինը նրան դավաճան և այլ վիրшվnրական խոսքեր է ուղղել, ինչը երգչուհու համար անընդունելի է եղել:
Նա նաև հայտնել է, որ տեղյակ է ոստիկանական վարույթի մասին և այն համոզմունքին է, որ ոչ ոք իրավունք չունի իրեն թшլшնչի և այլ բառերով վիրшվորելու:
Նաև ասել է, որ ընդունում է մեղադրանքները և ունի պատասխան տալու: