Հադրութի շուրջ բռնկումները իրենցից ենթադրում են ժամանակավոր խնդիրներ և կարճ ժամանակամիջոցում իրենց հիմնավոր լուծումները կստանան

Ռուս քաաղաքագետ, պատմաբան, գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը իր վերլուծություններն է  ներկայացրել Արցախի Հանրապետության  և Հայաստանի Հանրապետության  շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ։

Նա մասնավորապես նշել է, որ Հադրութն արդեն հայկական չէ, իսկ այդ շրջանի շուրջ բռնկումները իրենցից ենթադրում են ժամանակավոր խնդիրներ և կարճ ժամանակամիջոցում իրենց հիմնավոր լուծումները կստանան։

Վերլուծաբանը իր խոսքում նաև անդրադարձ է կատարել  Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ալիևի և Էրդողանի  հայտարարություններին(դա սպառնալիք Էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը )։

Տարասովն այդ հայտարարությունները մեկնաբանել է, որ  Ադրբեջան պետությունը ելույթ է ունեցել իր անունից և ներկայացրել իր ցանկությունները, ինչպես մի առիթով էլ տարածքային սպառնալիքով խոսել էր Իրանի վերաբերյալ։ Իրանն այդպես էլ չի արձագանքել։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը , դրա մասին խոսք լինել  անգամ չի կարող։Ռուս քաղաքական վերլուծաբանը խոսքը եզրափակել է տարածքների շուրջ առաջացած խնդիրների շտապ լուծում գտնելու անհրաժեշտությամբ և արյունահեղության կանխմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: