Տարվա վերջին ամիսը՝ դեկտեմբերը, հռոմեական օրուցույցով եղել է տասներորդը, որից էլ ստացել է իր անվանումը: Լատիներենից «decem» նշանակում է տաս: Հռոմեացիների մոտ Նոր տարին սկսվել է մարտ ամսից: Ռուսաստանում այս ամիսն անվանում էին «ցուրտ», քանի որ հենց այս ամսին մեկնարկում էին սաստիկ ցրտերը: Հին ժամանակներում ասում էին՝ դեկտեմբերին արևը գնում է տաք երկրներ:
Երկրի Հյուսիասյին կիսագնդում ձմեռային արևադարձը տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին կամ 22-ին: Սա տարվա ամենակարճ օրն է և ամենաերկար գիշերը: Այս օրն արգելվում էր հետաքրքիր ժամանց կազմակերպել, պարտադիր էր վերադարձնել պարտքերը: Ընդունված էր, որ այս օրը պետք է ազատվել նաև տան ավելորդ և հին իրերից:
Հուլյան տոմարով Սուրբ Ծնունդը նշվում էր դեկտեմբերի 25-ին, որին հաջորդում էր 40-օրյա պահքը: Քրիստոնյաները ծոմ էին պահում, ուտում միայն բուսական և առողջ սնունդ: Սուրբ Ծնունդից հետո միայն գալիս էր իրական ձմեռը:
1825թ.-ի դեկտեմբերի 14-ին Սանկտ Պետերբուրգի Սենատի հրապարակում տեղի ունեցած հայտնի ապստամբությունը ստացավ Դեկտեմբերյան անվանումը այս ամսվա պատվին: Հինգ դեկաբրիստ մահապատժի ենթարկվեց, 120-ը աքսորվեց Սիբիր: Համաներում հայտարարվեց միայն 1825թ.-ից՝ Նիկոլայ 1-ի մահից հետո: Բայց այդ ժամանակ արդեն աքսորյալներից շատերն արդեն կենդանի չէին, իսկ ողջ մնացածներն արդեն զուրկ էին առողջությունից:
12.12.12. այսինքն՝ 2012թ.-ի դեկտեմբերի 12-ը 21-րդ դարի վերջին ամսաթիվն է, որտեղ բոլոր թվերը համընկնում են:
Դեկտեմբերին ծնվել են ԽՄԿԿ Կենտկոմի երկու գլխավոր քարտուղարներ ՝ Իոսիֆ Ստալինը և Լեոնիդ Բրեժնևը: Ի դեպ, Խորհրդային Միությունը ստեղծվել է դեկտեմբերին և դադարել գոյություն ունենալ նույն ամսում՝ ընդամենը 69 տարի անց:
Դեկտեմբերի 4-ին է նշվել անսովոր տոներից մեկը՝ Ձմեռ Պապիկին նամակ գրելու օրը:
1946 թվականի դեկտեմբեր ամսին Մոսկվայում արտադրվեց «Մոսկվիչ 400» բնութագրական անվամբ առաջին մեքենան: Նոբելյան մրցանակի ամենամյա հանձնման արարողությունն անցկացվում է դեկտեմբերի 10-ին:
Դեկտեմբերի 11-ը համարվել է Սոյկինի օր: Այս օրը պատուհանի վրա կապույտ ջեյ թռչունների հայտնվելը համարվել է լավ նշան: Մարդիկ հավատում էին, որ եթե դուրս գաս և հետևես թռչունին, այն ցույց կտա երջանկության ճանապարհը: