Հոլիվուդյան դերասանուհի, կինոյի վառ աստղ,տաղանդաշատ Ջուլիա Ռոբերտսի մասին հավաքել ենք անչափ հետաքրքիր փաստեր․
1․ Ջուլիա Ռոբերտսի ծնողները իրենց ուժերը փորձել են կինոյում, սակայն նշանակալի հաջողություններ չեն ունեցել։
2․ Դերասանուհին 13 տարեկանից աշխատել է։ Նա մատուցողուհի է եղել։
3․ Դպրոցական տարիքում նվագել է կլարնետի վրա, սակայն չի շարունակել այդ ուղղությամբ։
4․ Համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք , որպեսզի մասնակցի դերասանի վարպետության դասընթացներին։ Եվ միևնույն ժամանակ անցել աշխատանքի, որպեսզի գոյությունը կարողանա պաշտպանել։
5․ Ռոբերտսի մեծ քույրը և մեծ եղբայրը նույնպես դերասաններ են ։
6․ Ֆիլմը, որտեղ ապագա մեծ դերասանուհին իր առաջին դերակատարությունն ունեցավ՝ «Կարմիր, ինչպես արյունը» ֆիլմն էր, որտեղ Ջուլիան հանդես եկավ ընդամենը երկու բառով։
7․ Նա ուղղակի պաշտում է Հնդկաստանը և առհասարակ հինդուիզմի կողմնակից է։
8․ Ինչ-որ մի առիթով նա խոստովանել է, որ շատ վատ սովորություն է ունեցել․ կրծել է ոտքի եղունգները։
9․ Իրական անունը ոչ թե Ջուլիա է, այլ Ջուլի։ Ստիպված է եղել փոխել, քանի որ այդ տարիներին ինչ-որ մեկն արդեն կար նման անվանումով։
10․ Դերասանուհին առաջին անգամ օսկարի է նոմինացվել, երբ դեռ ընդամենը 23 տարեկան էր։