Բեթհովենի կյանքի 250 տարին։ Նա անմահ է

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրանում է գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ Վան Բեթհովենի ծննդյան 250 տարին։ Ծնվել է 1770 թվականին։

Նրա ծննդյան իրական օրն անհայտ է։Հայտնի է կնքման օրը՝ դեկտեմբերի 17-ը, և քանի որ այդ տարիների ավանդույթին համաձայն երեխաներին կնքում էին ծննդյան առաջին օրերին, ընդունված է մեծ տաղանդի ծննդյան օրը համարել դեկտեմբերի 17-ը։

Բեթհովենի դասական ժառանգության վերաբերյալ այս երկու դարերի ընթացքում այնքան է խոսվել ու գրվել, որ ինչ-որ բան ավելացնելը բավականին բարդ է, բայց ցանկացել ենք ներկայացնել մի քանի հետաքրքրություն առաջացնող պահեր տաղանդի կյանքից։

Նրա հանրահայտ 5-րդ սիմֆոնիայի առաջին հայտնի տակտերի վերաբերյալ ինքը ՝ կոմպոզիտորը, ասել է, որ այդպես ճակատագիրն է թակում դուռը։
Բեթոհովենի մոտ 27 տարեկանում լսողական ապարատի հետ խնդիրներ առաջացան և 48 տարեկանում արդեն բոլորովին չէր լսում, սակայն ունենալով կատարյալ ներքին լսողություն շարունակում էր ստեղծագործել։

Գերմանիայում Բեթհովենի 250-ամյակի առիթով 2019 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2020թվականի դեկտեմբերի 17-ը կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ և համերգներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!