Մեքսիկական խոհանոց․ քիչ բաղադրամասեր, անմահական Տակո

Մեքսիկական խոհանոցը աշխարհի հայտնի խոհանոցներից մեկն է։Մեքսիկայի ազգային ուտեստները ոչ միայն առանձնանում են իրենց յուրահատուկ համով, այլև՝ օգտակարությամբ։

Այս երկրի ուտեստները առանձնանում են նաև քիչ բաղադրամասերով։ Սակայն ուտելուց առաջ պետք է ստուգել, թե արդյոք կծու չէ, քանի որ մեքսիկական խոհանոցին պատկանող ուտեստները բավականաչափ կծու են։ Այսօր ներկայացնում ենք մեքսիկական խոհանոցի թերևս ամենահայտնի ուտեստը՝ Տակոն։

Բաղադրամասեր՝

Բուսայուղ — 2ճ\գ

Սոխ — 1 միջին

Տոմատ  — 2ճ\գ

Հորթի աղացած միս — 0,5 կգ

Հատիկավոր լոբի — 250 գ

Կծու թարմ  պղպեղ — 1 հատ

Համեմ — մի քանի ճյուղ

Աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ և չորացրած համեմունքներ՝ ըստ ճաշակի։

Ձիթայուղի մեջ կարմրացնել սոխը մինչև կհասնի ոսկեգույն երանգի, լցնել տոմատ կամ  թարմ լոլիկ,  հորթի աղացած միսը։ Համեմել ըստ ճաշակի, եփել և լցնել նախապես խաշած կարմիր լոբու հատիկներ, ապա  համեմը և մանր կտրատած կծու թարմ պղպեղ։  Հատուկ Տակոյի համար նախատեսված լավաշիկների վրա դնել պատրաստի միջուկը։

Անմահական ուտեստը կարող եք համտեսել՝  վայելելով օրը  հարազատների և  ընկերների միջավայրում։ Բարի համտեսում։Պատրաստի լավաշիկները կգտնեք մթերային խանութներից։

Понравилась статья? Поделиться с друзьями: