ՄԻՊ Արման Թաթոյանը գերիների վերաբերյալ զեկույցներ է ներկայացրել

Հայաստանի Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Նա գրել է, որ ադրբեջանական կողմի վերաբերմունքը գերիներին առանձնակի բիրտ է, և դրա վերաբերյալ տեղի է ունեցել արդեն վեցերորդ զեկույցը, ընդ որում՝ փակ։

Ընդգծել է, որ այն վերաբերում է այս ամսվա երկուսից մինչև տասնվեցը ընկած ժամանակահատվածին: Վեց զեկույցներում էլ մանրամասնորեն և փաստերով ներկայացված է ադրբեջանական կողմի՝գերիների հանդեպ ցուցաբերած առանձնակի դաժանությունը, որը Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը համարում է Ադրբեջանի Հանրապետության հայատյացության քաղաքականության հետևանք։

Ադրբեջանական կողմի գերիների հանդեպ նման դաժան վերաբերմունքը պայմանավորված է եղել նրանց հայ լինելու հանգամանքով։

Թաթոյանը շարունակել է․ վերոնշյալ զեկույցները՝ որպես իրականացված դաժանությունների ժողովածու, ներկայացված է միջազգային ատյաններին և Հայաստանի գրասենյակներ, որոնք իրավասություն ունեն այս հարցի շուրջ իրականացնել աշխատանքներ։

Զեկույցները չեն հրապարակվի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հակառակորդի կողմում, ցավոք սրտի, ունենք գերիներ և պարզ չէ, թե դրանից հետո ինչպիսի վերաբերմունքի կարժանանան մեր հայրենակիցները։

Понравилась статья? Поделиться с друзьями: