Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրներին օգնություն կցուցաբերի՝ կապված Covid19-ի պատվաստանյութի հետ

2020  թվականը Երկիր մոլորակի համար , մեղմ ասած, դժվար տարի էր, իսկ մեզ՝ հայերիս համար , առավել դժվար ու դաժան․ մարտական գործողությունները  բիրտ իրականությամբ ու դրա ավարտի հետ չհաշտվող իրավիճակ, ներքին քաղաքական խժդժություններ։

Թերևս , աշխարհը գրաված Covid19-ը մեզ համար երկրորդ իրավիճակի ֆոնին ոչինչ էր։ 2020-ը սկսվեց արհավիրքով և մինչ այսօր աշխարհին պատած այդ արհավիրքի վերջը չի երևում։ Կորոնավիրուսային վարակից խոսել են բազմաթիվ մասնագետներ, ներկայացրել իրենց վերլուծությունները։

Բոլոր անվանի բժիշկների, վիրուսաբանների կողմից արված դիտարկումների արդյունքները ,  բոլոր վերլուծությունները և մասնագիտական եզրահանգումները իրարամերժ են։ Վիրուսակիրների կողմից ներկայացված իրավիճակը գրեթե նույնն է՝ իրարամերժ։

Կորոնավիրուսային հիվանդությունը կարծես սերտված լինի և միևնույն ժամանակ՝ առեղծվածային։ Գրեթե ողջ տարին մարդկությանը բաց չթողնող այս վիրուսի դեմ կարծես սկսվում է լուրջ պայքար։ Արդեն մի քանի երկրներ հանդես են եկել Covid19-ի պատվաստանյութի վերաբերյալ հայտարարությամբ։ Այսօր՝ դեկտեմբերի 18-ին , այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՊՀ երկրների բնակչությանը տրամադրել ռուսական դեղեր կորոնավիրուսի դեմ պատվաստման համար։ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հեռավար նիստում ՌԴ նախագահը մասնավորապես ասաց․-«Իհարկե, մենք պատրաստ ենք աջակցել համագործակցության բոլոր երկրներին բնակչությանը ռուսական պատվաստանյութի տրամադրման հարցում, ես նկատի ունեմ և՛ Sputnik V-ն,  և՛ EpiVacCorona- ն։ Իսկ մեր մյուս պատվաստանյութերը պատրաստ կլինեն մոտ ժամանակներս»։

Понравилась статья? Поделиться с друзьями: