Գերությունից վերադարձած երիտասարդը մանրամասներ է ներկայացրել

Գերությունից վերադարձաձ 44 հայորդիներից Հովսեփ Սահակյանը խոսել է գերության ծանր օրերից։ Ոտքն է վնասված։Նա բուժզննում է անցնում։ Հովսեփն ասաց, որ ինչքան էլ զարմանալի հնչի, հոգեպես ավելի լավ վիճակում է գտնվում, քան ֆիզիկապես։

Նա Լոռվա մարզից է։ Ծանուցագիրը ստանալաուն պես անմիջապես մեկնել է առաջնագիծ(Կուբաթլու), որտեղ գտնվելուց տասը րոպե անց հրետակոծության են ենթարկվել։ Հովսեփը շտապել է օգնել ընկած ընկերներին ։ Հենց այդ ժամանակ էլ ստացել է ոտքի վնասվածքը։ Երբ նրան տեղափոխում էին հոսպիտալ, անօդաչու սարք է ընկնում իրենց տեղափոխող մեքենայի վրա։

Հովսեփը հրաշքով ողջ է մնում։ Մի շարք փորձություններ հաղթահարելով՝ սողալով մոտակա տարածքներում թաքնվում է։ Հեռվից նկատում է հայկական զինվորական շտապ օգնության մեքենան, սակայն չի մոտենում, սպասում է մթնի, որպեսզի թշնամին չնկատի իրեն, բայց չի հասցնում՝ Հովսեփին թշնամին հենց այդտեղ էլ գտնում է և գերեվարում։

Գերության մեջ ծանր օրեր են ունեցել։ Առաջին օրերին ոստիկանությունում են եղել, որտեղ ծեծել են, վախեցրել։ Հովսեփը Ադվենտիստների եկեղեցու հովիվ է, որի պատճառով էլ նրան տանում են տեղի Ադվենտիստական եկեղեցի։ Այստեղ նրան ստիպում են կարդալ Ղուրանը։ Հովսեփը հավատացնում է, որ 2 անգամ հաճույքով ընթերցել է։Ապա տեղափոխել են ԱԱԾ։

Այստեղ նրանց լավ են վերեբերվել․ երեք անգամ կերակրել են և լողանալու հնարավորություն տվել։ Այնուհետև տեղափոխել են Բաքվի բանտ ։ Բաքվում 33 օր են անցկացրել ։ Բանտում Վահեի ու Հայկի հետ է եղել։ Մինչև վերջին օրը չեն իմացել, որ իրենց անունները կլինեն ցուցակում և որ իրենք կվերադառնան հայրենիք։ Հուսահատ , տրտմությամբ լի օրեր են ունեցել, բայց Աստծո կամոք փրկվեցին, վերադարձան։

Понравилась статья? Поделиться с друзьями: