McDonaldʼs ընկերությունը հայտարարել է, որ արագ սննդի բուրգերները պատրաստվելու են նոր բաղադրատոմսով: Փոփոխությունը կանդրադառնա բուրգերնրի ինչպես սոուսային, այնպես էլ՝ հացային մասի վրա: Ընկերությունում գովազդային նմանօրինակ արշավները մեկնարկել էին դեռևս 2019թ.-ից՝ Կանադայում և Ավստրալիայում: Դատելով արդյուքներից՝ փոփոխությունը կլինի ընկերության՝ աշխարհի բոլոր մասնաճյուղերում:
McDonald’s- ը փոխել է բուրգերների պատրաստման եղանակը: Սա ազդել է բոլոր հիմնական բաղադրիչների վրա ՝ բլիթներ, կոտլետներ, պանիր և սոուս:
Նոր փոփոխություններով հացն ավելի երկար է թարմ և տաք մնում, տավարի միսը տապակվում է ավելի փոքր կտորներով, որն օգնում է որպեսզի բուրգերում պարունակող միսն ավելի հյութեղ և համեղ լինի: Կոտլետներին սոխն ավելացվում է անմիջապես տապակման փուլում, որը նոր համ է հաղորդում սնունդին, փոխվել է նաև պանրի մատուցման ջերմաստիճանը, որը բուգերին ավելի յուղալի տեսք է տալիս: «Биг Маке»-ում սոուսը բաշխված է հավասարաչափ՝ ամբողջ բլիթի մեջ, սոուսը կարելի է զգալ յուրաքանչյուր կծելու ժամանակ: Բուրգեր պատրաստելու համար բաղադրիչները ավելի հաճախ ու փոքր խմբաքանակներով են մատուցվում խոհանոցում:
Եթե նախկինում բուրգերների գույնը մոտենում էր բեժի, ապա այժմ այն ավելի մոտ է շագանակագույնին: Դրանք նաև ավելի փայլուն են դարձել և կարծես ծածկված լինեն թաղանթով, որն արտացոլում է լույսը: Չի փոխվել միայն բուրգերների պատրաստման ժամանակը՝ բուրգերը պատրաստում են 120 վայրկյանում:
Պետք է նշել, որ առաջին անգամը չէ, երբ McDonald’s- ը փոխվում է բուրգերների պատրաստման բաղադրատոմսը, սակայն կան հիմնային ուտեստներ, որոնք անփոփոխ են մնում բոլոր երկրներում՝ դրանք են կարտոֆիլի ֆրին և Big Mac-ը: