Նախուտեստը հիմնական ուտեստից առաջ մատուցվող սնունդ է։ Ունենում են ամենահասարակից մինչև նրբագեղ տեսականի։
Դրանք և՛ համեղ են ստացվում, և՛ հեշտ է պատրաստելը, նաև հետաքրքրականն այն է, որ լավաշով պատրաստվող նախուստների բաղադրամասերը կարելի է ինքնուրույն փոխել, ավելացնել կամ պակասեցնել ինչ-որ բան, այսինքն կարելի է զարկ տալ երևակայությանը։ Եվ այսպես ձեզ են քներկայացնում համեղ նախուտեստ լավաշով։
Անհրաժեշտ են՝
Լավաշ — 1 հատ
Հալած պանիր — 200 գ
Որևէ չհալվող տեսակի պանիր, որը հարմար է ձեր քիմքին — 100գ
Ձու — 3 հատ
Ծովախեցգետնի ձողիկներ — 200 գ
Սխտոր — 1 ատամիկ
Սև աղացած պղպեղ — ըստ ճաշակի
Կանաչեղեն (մաղադանոս, սամիթ, կանաչ սոխ)
Մայոնեզ
Փռել լավաշը(վերցրեք մեծ, երկար լավաշ), պատել հալած պանրով, փոքր-ինչ մայոնեզով, վրան շարել մանրացրած ծովախեցգետնի ձողիկները, խաշած ձուն և քերել պանիրը, ապա ավելացնել կտրատած կանաչեղենը և համեմել սև պղպեղով։
Փաթաթել լավաշը՝ փակելով անկյունները, սառնարանում պահել 1 ժամ, որից հետո կտրատել և մատուցել։