Գերմանացի պալեոնտոլոգները հայտնաբերել են դինոզավրի նոր տեսակ, որն ապրել է ժամանակակից Հարավային Ամերիկայի տարածքում:
Ցեղատեսակը, որում հայտնաբերվել են նախկինում անհայտ մողեսի մարմնի նմանվող մասեր, կազմավորվել է 110-125 միլիոն տարի առաջ: Դինոզավրի նոր տեսակը, պարզվում է, բավականին փոքր է՝ հավի չափ:
Գիտնականներն այն դասել են կոմպոզոգնադների ընտանիքին, դրանք փոքր գիշատիչներ էին, որոնք ապրում էին յուրայի և կավճե դարաշրջաններում: Այդ կենդանիները սնվում էին միջատներով և փոքր ողնաշարավորներով, ինչպիսիք են գորտերը և մողեսները: Նմուշները վերլուծելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ դինոզավրի մարմինը ծածկված է փափուկ մազիկներով, իսկ մեջքի հատվածը ծածկված է երկար փետուրներով:
Միևնույն ժամանակ, դինոզավրի նոր տեսակը մի յուրահատկություն էլ ունի, որը չի հանդիպել նախկինում հայտնաբերված դինոզավրերի մոտ: Դինոզավրի ուսերի հատվածում կոշտ ու երկար փշեր կան, յուրաքանչյուր կողմից երկու հատ:
Դինոզավրերին հայտնաբերած գիտնականները ենթադրում են, որ այդ փշերն օգտագործվել են զուգավորման շրջանում՝ հակառակ սեռի ուշադրությունը գրավելու համար:
Ի պատիվ յուրահատկության՝ դինոզավրի նոր տեսակը ստացել է «Ubirajara jubatus» անվանումը, տուպի լեզվով «ubirajara» նշանակում է նիզակի տեր: