Գոհար Ավետիսյանը պլաստիկ վիրահատության է դիմել

Հայազգի անվանի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հայտնի է դիմահարդման յուրօրինակ աշխատանքներով։ Գոհարը բարձրունքների է հասել բացառապես իր աշխատասիրության շնորհիվ։

Նա իր ինստագրամյան օգտահաշվում շատ ակտիվ է և կյանքի բոլոր մանրամասներով կիսվում է հետևորդների հետ։ Գոհարն ամիսներ առաջ մայրացավ։ Յուրաքանչյուր օր որդու մասնակցությամբ փոքրիկ տեսանյութեր է հրապարակում տանից, աշխատավայրից։

Նաև սիրում է պատրաստել և իր բաղադրատոմսերով կիսվում է հետևորդների հետ։ Վերջերս էլ իրեն փորձել է նորաձևության ասպարեզում․ թողարկել է հագուստի բրենդ։

Գոհարը հայրենասեր և մարդասեր անձ է։ Աչքի է ընկնում բազմապիսի բարեգործական միջոցառումներին իր ակտիվ մասնակցությամբ։ Այսօր Գոհար Ավետիսյանը իր ինստագրամի սթորի բաժնում տեսանյութ է հանրայնացրել հիվանդանոցից, որտեղ ներկայացրել է պլաստիկ վիրահատության ենթարկվելու մասին։

Գաղտնիք չէ, որ Ավետիսյանը մշտապես ցանկանում էր ավելի բարետես արտաքին ունենալ։ Տեսանյութում նշել է, որ վերջապես կապրի իր երազած մարմնում։ Հետվիրահատական տեսանյութերը կարող եք տեսնել Գոհարի ինստագրամյան օգտահաշվում, որոնք հանրայնացրել է հենց ինքը։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: