Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, աստղերը հուշում են․
Խոյեր
Նոր ծրագրերի իրականացում մի պլանավորեք։ Լավ կլինի ավարտին հասցնել ավել վաղ սկսած ծրագրերը։
Ցուլեր
Շրջապատի մարդկանց մի կոպտեք։ Անգամ այն դեպքում, երբ դուք մտածում եք, որ նրանք արժանի են դրան։ Ինչու բազմապատկել չարը, եթե կարելի է եղածի վրա ուղղակի ուշադրություն չդարձնել։
Երկվորյակներ
Կարևոր հարցի շուրջ որոշում կայացնելուց առաջ լավ կլինի մեկուսանաք։ Մի շեղեք ձեզ դատարկ և կոնֆլիկտային վիճաբանություններով։ Պահպանեք էներգիան առավել լուրջ գործերի և մտորումների համար։
Խեցգետին
Մեծ հավանականություն կա առաջարկություն ստանալու, իսկ առաջարկությունն այնպիսին կլինի, որ չեք կարողանա հրաժարվել․ ո՞վ կհրաժարվի բարձր վարձատրվող առաջարկից։
Առյուծ
Առաջին իսկ հնարավորության դեպքում վայր դրեք ամեն բան և հանգստացեք, այլապես կկորցնեք ողջ ուժն ու էներգիան։
Կույսեր
Կյանքի համար կարևորագույն հարցերի պատասխանները դուք այսօր կստանաք ձեր ենթագիտակցությունից։ Ուշադիր եղեք նշաններին։
Կշեռքներ
Անհրաժեշտ է բոլոր փաստերը , որոնք ձեզ հայտնի կդառնան այսօր, վերլուծել մանրակրկտորեն։ Հնարավոր է դրանց մեջ գտնեք կյանքի համար կարևորագույն հարցերի պատասկաններ։
Կարիճներ
Հաջող օր է մասնագիտական ծրագրերի վերլուծման համար։ Ժամանակ մի կորցրեք, լծվեք աշխատանքի։
Աղեղնավորներ
Այսօր նպատակարմար չէ զբաղվել բարեգործությամբ։ Իրերը, որոնց մեջ ձեր էներգիան է, ուրիշին տալով՝ կկորցնեք։ Այն ձեր ինքնազգացողության վրա վատ կանդրադառնա։
Այծեղջյուրներ
Ղեկավարության կողմից ստացած առաջադրանքները և ձեր կողմից դրանց կատարումը կգրավեն նրանց ուշադրությունը ։Հնարավոր է պաշտոնի բարձրացում ունենաք համապատասխան վարձատրությամբ։
Ջրհոսներ
Լսելով շրջապատում գտնվող մարդկանց՝ անսպասելիորեն կգտնեք բոլոր հարցերի պատասխանները։
Ձկներ
Անցյալից հայտնված անձը հնարավորություն կընձեռի հիշողությունների գիրկն ընկնել և մի քանի րոպե երջանիկ լինել, սակայն անցյալի վրա պետք չէ հույս դնել։