«Ես ցանկանում եմ, որ մարդիկ լաց լինեն, անգամ եթե չեն հասկանում երգիս բառերը…»
Էդիթ Պիաֆը ամեն ինչ էր տալիս հանդիսատեսին, պահանջում նվազագույնը. հասկանալ իրեն և իր արվեստը:
1915 թվականի այս օրն է ծնվելֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆը՝ Էդիթ Ջովաննա Գասսիոնին:
Նա ֆրանսիական շանսոնի սիմվոլն էր ևհետագայում մեծ ճանապարհ հարթեց նաև մեծ հայ մեծագույն շանսոնյե Շառլ Ազնավուրի համար: Իսկ այն թե երկուտաղանդներն ինչքան սերտ հարաբերությունների մեջ են եղել, աշխարհին է հայտնի:
Պիաֆի կատարմամբաշխարհի բեմերում հնչում էին սիրային տխուր բալլադներ կորստի, արցուքների և թախիծի մասին։ Նրաերգացանկի ամենահայտնիներից են՝ «La Vie en rose»-ը (1946), «Non, je ne regrette rien»-ը (1960), «Hymne à l’amour»-ը (1949), «Milord»-ը (1959), «La Foule»-ը (1957), «L’Accordéoniste»-ը (1940) և «Padam, padam…»-ը (1951):
Պիաֆի ինքնակենսագրության մեջ կարևորագույն էջեր բացակայում են: Օրինակ` մինչև հիմա հայտնի չէ, թե որ հասցեում է ծնվել, պատմությանը աղոտ են մատուցվել նաև նրա մանկության մի շարք դրվագներ:
Պիաֆի ճանապարհը հեշտ չի եղել՝ լի վայրէջքներով և վերելքներով, հիվանդություններով, դեպրեսիաներով, կորցրած սերերով: Սակայննա միշտ աներևակայելի ուժով է դիմակայել կյանքի փորձություններին, ինչի արդյունքը արդեն մեկ դար ապրող և ապրեցնող նրա արվեստն է: