Յուրաքանչյուր կին փափագում է լինել երջանիկ, սիրված, ցանկալի, գեղեցիկ: Բայց դա հաճախ մնում է «ուզում եմ դառնալ» ռեժիմում: Երբ ամուսնանամ, երբ մեծ տուն լինի, երբ վերջապես նիհարեմ, երբ երեք երեխա ունենամ, երբ դառնամ կորպորացիայի գործադիր տնօրեն և այլն: Սակայն այդ օրերն այդպես էլ չեն գալիս կամ երջանկությունը լինում է մասամբ: Թվարկվածը պայմանական երջանկություն է, որը կախված է արտաքին գործոններից:
Կինը երջանիկ է ոչ թե տղամարդու կողքին, այլ այն տղամարդու կողքին, ում հետ նա իրեն իսկական կին է զգում: Սա անհերքելի իրականություն է. ընտանեկան կյանքում կինն իրեն պետք է կին զգա: Այդ ժամանակ է բացահայտվում կնոջիրական էությունը, ներաշխարհը, երբ նա զգում է, որ իր կողքին ուժեղ, սիրող և, միևնույն ժամանակ, նրբանկատ անձ կա: Սակայն նշենք, որ կնոջ երջանկության համար կարևոր է ոչ միայն, որ նրա կյանքումտղամարդ լինի, այլ կինն ունենա անհրաժեշտ, սիրված, հարգված լինելու զգացում: Երջանկության համար կինը պետք է հնարավորություն ունենա բացել հոգին սիրելիի առջև, խոսել անհանգստացնող թեմաների շուրջ, չամաչել զգացմունքներից՝ համոզված լինելով, որ նրա ընտրյալը բարկության պահին անկեղծությունը երեսով չի տա: Կնոջ երջանիկ լինելու համար շատ կարևոր է նաև ֆինանսական ապահովվածությունը:
Ժամանակակից կանայք այնքան են սարսափում միայնությունից, որ մտածում են, ոչ թե ինչպես երջանիկ լինեն, այլ նրանց ավելի շատ հուզում է, թե ինչպես միայնակ չլինեն: Այդ է պատճառը, որ նրանք կարող են հարաբերությունները պահպանելու համար սեքսով զբաղվել՝ մոռանալով իրական սիրո մասին: Պետք է չմոռանալ, որ այն ինչ կառուցված միայն սեքսի հիման վրա, չի կարող իր հետ սեր բերել: Մինչդեռ հարաբերությունը, որը կառուցված է անկեղծ և մտերմիկ սիրո վրա, բերում է աներևակայելի մտերմիկ և քաղցր սեռական կյանք:
Ուստի, տղամարդու հետ հարաբերություններում կարևոր է, որը կինը ձգտի ոչ միայն ցանկացած ձևով հարաբերություններ պահպանելուն, այլև կարևոր է ձգտել ևդառնալ իսկապես երջանիկ և սիրված կին: Հարաբերություն պետք է կառուցել ոչ թե սեքսուալության, այլ սիրոհիման վրա: Անհերքելի է, որ բոլոր կանայք գեղեցիկ են և ստեղծված սիրո համար: Իսկ տղամարդիկ էլ չպետք էմոռանան, որ կինն է իրենց մոտիվացիայի և առաջմղման միակ աղբյուրը: Չի լինում երջանիկ տղամարդ, առանցերջանիկ կնոջ: