Առաջին հայացքից մարդկային այս հասարակ հայտնագործությունը խմում ենք թե՛ նախաճաշին, թե՛ ճաշին և թե՛ ընթրիքին։ Թեյի մասին հավաքել ենք հետաքրքրական փաստեր և սիրով ներկայացնում ենք ձեզ․
1․ Թեյն աշխարհում ամենահայտնի ըմպելիքն է։
2․ Պարզվում է, որ առաջին բաժակ թեյը խմել է ճապոնական մի կայսր մ․թ․ա․ 2737թ․ շատ պատահաբար։ Կայսրը նստած էր մի վայրի ծառի տակ։ Երբ նրան ծառան մատուցեց տաք ջուր, այդ վայրի ծառից մի քանի տերև ընկավ ուղիղ բաժակի մեջ։ Կայսրը որոշեց հենց այդպես էլ խմել․ համն անմահական էր և նա որոշեց ջուրը միշտ այդպես խմել։ Հետագայում պարզվեց, որ այդ վայրի ծառը ճապոնական Կամելիայի ծառն է եղել։ Կամելիայի թեյը այժմ ամենահամեղ թեյերի շարքին է դասվում։
3․ Հին ժամանակներում թագավորական տներում թեյի մեջ աղ էին լցնում։
4․ Կանաչ թեյն իր մեջ ավելի շատ վիտամին С է պարունակում, քան սովորական թեյը։
5․ Թեյը Իրանի և Աֆղանստանի ազգային ըմպելիքն է համարվում։
6․ Արևելքը թեյն օգտագործում է շուրջ 5000 տարի, իսկ Արևմուտլքը՝ 400։
7․ Եվ մի փոքր վիճակագրությունից․ յուրաքանչյուր վայրկյան Երկրագնդի վրա խմում են երկու միլիոն բաժակ թեյ։