Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պրոցես է ընթանում․ Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անվտանգության քարտուղարը, Հանրային հեռուստաընկերությանը հյուր է եղել։

Զրույցի ընթացքում    խոսել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման աշխատանքների վերաբերյալ, ապա մանրամասնել է , որ սահմանազատումը երբեմն միջնորդավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։

Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք սահմանազատման պրոցես չի ընթացել․ սա առաջին դեպքն է։Եվ այն բարդ պրոցես է, քանի որ հստակ բաժանում է ընթանում։ Կան վայրեր, որ բանակցություններ են ընթանում, վայրեր էլ կան, որ արդեն հստակ է։

Նաև ընդծել է, որ սահմանազատման հիմքը եռակողմ պայմանագիրն է, ուրիշ այլ փաստաթուղթ չկա։ Անվտանգության քարտուղարը նաև շեշտել է, որ սահմանազատմամբ մենք առավել պիտի հետաքրքրված լինենք։ Հաղորդավարի հարցին, թե պայմանագրում կա՞ արդյոք սահմանազատմանը վերաբերող կետ, Գրիգորյանը պատասխանել է, որ այն հանդիսանում է պատերազմի տրամաբանական շարունակությունը և դրա հույժ անհրաժեշտ լինելը տեսանելի է։

Նա շարունակել է խոսքը և ընդգծել, որ Տավուշում հիմնական տարածքները սահմանազատված են , իսկ Սյունիքում երբեք հարկ չի եղել, իսկ այժմ կա, քանի որ սպառնալիքը մեծացել է, այդ իսկ պատճառով էլ այս պահին այնտեղ է ռուսական զորքը։

Понравилась статья? Поделиться с друзьями: