Ժամանակակից աշխարհում հյուրասիրությունը վերածվել է արվեստի գործի։ Մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն ուտեստի համին, այլ նաև մատուցման ձևին։ Եթե օրինակ՝ տաք ուտեստները պասիվ ձևավորվող են, ապա նույնը նախուտեստների մասին չենք ասի։ Դրանք բազմապիսի են և մարդկային երևակայության առջև՝ անզոր։ Այսօր ներկայացնելու ենք նախուտեստներից՝ կանապե։
Կանապեն մոտավորապես 30 գրամ քաշով մինիբուտերբրոդ է։Հիմքը հացն է։ Այն համարվում է տոնական նախուտեստ, հաճախ՝ ֆուրշետային։ Կանապեի բաղադրատոմս յուրաքանչյուր պատրաստել սիրող անձ կարող է հորինել։ Ճիշտ է այն համարվում է տոնական սեղանի զարդ, բայց չէր խանգարի առօրյայում երախաներին մի փոքր զվարճացնել։
Եվ այսպես մեզ անհրաժեշտ են՝
Սպիտակ հաց(բագետ)- 1 հատ
Երշիկ — 80 գ
Վարունգ — 1հատ
Լոլիկ — 2 հատ
Պանիր — 50 գ
Առանց կորիզների ձիթապտուղ — 10 հատ
Հացը կտրատել երկարությամբ, 1 սմ հաստությամբ, դասավորեք թավայի մեջ և մի փոքր չորացրեք ցածր կրակի վրա։ Պանիրը կտրատեք քառակուսիների տեսքով, իսկ չափն այնպիսին, որ համապատասխանի հացիկների չափին։
Լոլիկը և երշիկը կտրատեք կլոր, իսկ վարունգը՝ հնարավորինս բարակ և երկարությամբ։ Տաքացրած հացիկները հովացրեք, ապա հավաքեք կանապեն այնպես , ինչպես ներկայացված է նկարներում։ Ձիթապտուղը կտրատեք օղակներով։ Նկատառում․ լոլիկն ու վարունգը լվանալուց հետո խոհանոցային անձեռոցիկներով խնամքով չորացրեք։
Կանապե կարելի է պատրաստել յուրաքանչյուր մթերքից, կախված այն բանից, թե ինչ մթերք եք ավելի շատ սիրում։