Խելքներս գլուխներս հավաքենք ու բոլոր տեսակի հորինված միֆերից հրաժարվենք․ Հիմա ով գա, պիտի մի բան անի՝ երջանկացնի քաղաքացուն։Հայկ Մանասյան

Հայկ Մանասյան․ էս պղտորագույն ջրում ցանկացած օգուտ տվող քայլ գնալու է ու կապիտալիզացվելու է ինչ որ մեկի օգտին։ Մեր պարտության թղթում էնպես չի, որ ամբողջովին հանձնվում ենք, էնտեղ էլ կան բաներ, որի վերջո մեր օգուտը պիտի լինեն, օրինակ գերիների պահը։

Իսկ եթե հարցեր են բուսնում ուրեմն պետք է ուղղել Վ․ Պուտինին։ Շատ վատ է, որ 44ն են հետ գալիս ու ոչ բոլորը։ Թղթի մեջ գրած են՝ բոլորը։ Հիմա ուղղակիորեն ուզում են կապիտալիզացնեն էդ պրոցեսը, օրինակ գալիս է մի ուրիշը, որ իբրև թե հասնում է վերադարձին, էնպես է արվում, որ իբրև ինքն է բերում։

Հիմա ռուսական կողմը կողմնորոշվի կամ վերադարձնում է գերիներին, կամ իր ստորագրությունը առոչինչ է ուղղակիորեն։

Եթե պարտվել ենք, սերիայի վերջ է ընդամենը, որ խելքներս գլուխը հավաքենք ու բոլոր տեսակի հորինված միֆերից հրաժարվենք։Հիմա ով գա, պիտի մի բան անի՝ երջանկացնի քաղաքացուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: