Դեկտեմբերի 21-ի երեկոյան երկնակամարում անհավանական իրադարձություն կլինի. այսպես եղել է միայ 400 տարի առաջ: Վաղը երեկոյան Յուպիտերն ամենամոտը կլինի Սատուրնին: Յուպիտերի և Սատուրնի միացումը տեղի է ունենում 20 տարին մեկ անգամ: Մոլորակները այսպիսի նվազագույն հեռավորության վրա են գտնվել 1623 թվականին:
Լինելով արևին ավելի մոտ մոլորակ՝ Յուպիտերը երկրային դիտորդի տեսանկյունից երկնքով անցնում է Սատուրնից մի փոքր արագ: Այսպիսով, նախքան միացումը, հասնում է Սատուրնին և հետո անցնում նրանից:
Երկնքի հարավ-արևմտյան մասում մայրամուտից շուրջ մեկ ժամ անց հնարավոր կլինի դիտել Յուպիտերի և Սատուրնի միացումը անզեն աչքով:
Նշենք, որ 17-րդ դարի սկզբին աստղագետ Յոհաննես Կեպլերը հաշվարկեց, որ Սատուրնի և Յուպիտերի սերտ միացումներից մեկը տեղի է ունեցել մ.թ.ա. 6-րդ դարի վերջին: Կեպլերը ենթադրում էր, որ իրադարձության ժամանակակիցները կարող էին սխալմամբ միաձուլված երկու մոլորակները նոր աստղի տեղ դնել, և որ դա կարող էր լինել Բեթլեհեմի աստղը, որը, ըստ քրիստոնեական ուսմունքների, մոգերին ճանապարհը ցույց տվեց Քրիստոս մանուկի մոտ:
Այնուամենայնիվ, ավելի ուշ հաշվարկները ցույց տվեցին, որ այդ ժամանակ այդ կապը բոլորովին մոտ չէր. մոլորակների միջև ակնհայտ հեռավորությունը լուսնի տրամագծի կրկնապատիկն էր, ուստի մոգերը դրանք սխալմամբ չէին կարող անվանել մեկ աստղ: