«Ես լուրերից իմացա,որ եկել են եղբորս շիրիմին հարգանքի տուրք մատուցելու….Շնորհակալություն ենք հայտնում մեր ընտանիքի անունից: Սիրելի ժողովուրդ, մեր տեղը մի որոշեք, թե ով իրավունք ունի գա, ով՝ ոչ: Բոլորն էլ իրավունք ունեն, բոլորի ուշադրությունից էլ շնորհակալ ենք, մի քաղաքականացրեք»,-այս մասին, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր կատարած այցին, ասել է Արցախյան պшտերшզմում զոհվшծ հերոս, ոստիկան Թաթուլ Օթարյանի եղբայրը՝ Մհեր Օթարյանը, ով նույնպես մասնակցել է ռшզմшկшն գործողություններին:
«Եղբորս հետ պшտերшզմ ենք գնացել մեր գիտակցության համար, մեր ընտանիքի համար, մեր խղճի համար, մեր հողի համար: Ուրիշ ոչ մեկի….Ոչ չենք մեղшդրում…Պшտերшզմ է եղել՝ իր դառը հետևանքներով: Մենակ ես ինձ եմ մեղшդրում, որ չեմ կարողացել եղբորս կյանքը փրկել»,-ասել է նա:
Նշենք, որ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի ՀԿԳ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր 34-ամյա Թաթուլ Օթարյանն անմшհшցել է Շուշիում հոկտեմբերի 4-ին: Նա ռшզմшճшկшտում էր ոստիկանների կամավորական ջոկատի հետ: Սովորել է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում, Ոստիկանության ակադեմիայում:
Թաթուլ Օթարյանին դասախոսները բնութագրում էին՝ որպես բանիմաց, կարգապահ, պատասխանատու, հայրենիքի նվիրյալ զավակ: Ամուսնացած էր, ունի մեկ որդի: