Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, աստղերը հուշում են․
Խոյեր
Օրն անհրաժեշտ է տրամադրել հանգստին, այլապես ուժասպառ կլինեք և դժվար թե կարողանաք ավարտել մոտակա օրերին պլանավորված գործերը։
Ցուլեր
Ամեն գնով զսպեք բացասական հույզերը, հակառակ դեպքում դրանք կվիրավորեն շրջապատին և դուք կհայտնվեք անհարմար դրության մեջ։
Երկվորյակներ
Ճիշտ կլինի պլանավորված գործերը կատարել օրվա առաջին մասում, իսկ երկրորդ մասը օգտագործել հանգստի համար, քանի որ բավականին հոգնած կլինեք։
Խեցգետիններ
Եկել է ժամանակը իրականացնելու բոլոր այն պլանները, ինչն անընդմեջ վաղվա էիք թողնում։ Օրինակ նոր աշխատանք գտեք կամ տեղափոխվեք նր բնակարան, նպատակահարմար է անգամ փոխել ապրելու վայրը։
Առյուծներ
Մի կողմ թողեք բոլոր գործերը և այսօրը նվիրեք ձեզ․ զբոսնեք, գեղեցկության կամ մերսման սրահ այցելեք։ Այն կբերի ձեզ հոգեպես կայուն վիճակի։
Կույսեր
Կարևոր է դժգոհությունը զսպել, անգամ եթե այն հիմքեր ունի։ Այս պահի փոքրիկ վիճաբանությունը ոչ միայն ծայրահեղ տհաճ կլինի, այլ երկարատև բնույթ կունենա։
Կշեռքներ
Կարևոր և շատ անհրաժեշտ է լուծման հարթակի վրա բերել այն ծրագրերը, որոնք վաղվա օրվա էիք թողել։ Այսօր դրանց իրագործման համար ամենապատեհ ժամանակահատվածն է։
Կարիճներ
Վիրավորական բնույթի կատակներից զերծ մնացեք։ Հասցեատերը հիշաչարորեն ամեն վայրկյան կհիշեցնի ձեզ, որը տհաճություն կպատճառի։
Աղեղնավորներ
Հաջողության կհասնեն այն աղեղնավորները, ովքեր խստորեն կհետևեն օրվա պլանին և մեկ քայլ անգամ չեն շեղվի այդ պլանից։
Այծեղջյուրներ
Թուլացած վիճակը դժվար թե հնարավորություն ստեղծի պլանավորված գործերի իրագործման համար։ Լավ կլինի թողնել գործերը և զբաղվել որևէ հոբբիով։
Ջրհոսներ
Կենցաղային և մասնագիտական ոլորտում տեղի ունեցած փոքրիկ անհաջողությունները վաղը չեք հիշելու։ Այդ իսկ պատճառով չարժե վնաս հասցնել այդքան թանկարժեք նյարդային համակարգին։
Ձկներ
Այսօր նպատակահարմար չէ կարևոր որոշումներ ընդունելու համար, անգամ երբ ճնշում կգործադրեն ձեզ վրա։ Փորձեք ամեն բան անել պատասխանը վաղվան թողնելու համար, քանի որ վաղն արդեն այլ կերպ կնայեք ստեղծված իրավիճակին։