Ինչո՞ւ են բերման ենթարկել Գորիսի քաղաքապետին

Այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ բերման են ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Քննչական կոմիտեն   չի հերքել տեղեկատվությունը՝ նշելով, որ նրան բերման են ենթարկել հարուցված քրեական գործի շրջանակում, իսկ թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, չեն մեկնաբանել:

Պետք է նշեք, որ այս քրեական գործը միակը չէ, Գորիսի քաղաքապետի անունը մի քանի քրեական գործերի հետ ևս կապվում է, սակայն ենթադրելով ոստիկանության և քննչական կոմիտեի սակավ տեղեկատվություն տրամադրելուց, այս մեկը նոր է:

Իսկ թե ինչ է արել Գորիսի քաղաքապետը, հասարակությունն իր փաստարկներն ունի, չար լեզուները՝ իրենցը: Մի բան է հայտնի Գորիսի քաղաքապետը կոչ է արել արգելել վարչապետի մուտքը Սյունքի մարզ՝  վերջինիս որակելով որպես դավաճան: Չի ուշացել քրեական գործի հարուցումը՝ անհայտ հիմքերով:

Առեղծվածը խորանում է, երբ հետևում ենք Mediaport տելեգրամյան ալիքին:

Հանդիպում ենք տեղեկատվության, որ Սյունքի ոստիակնները կտրականապես հրաժարվում են ձերբակալել Գորիսի քաղաքապետին: Հատուկ ուժեր են ժամանել Երևանից ՝ օգնության համար: Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը իր ջոկատով պատերազմի առաջին օերերից գտնվում էր ռազմադաշտում:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը՝ չնայած երիտասարդ տարիքին (29 տարեկան է) ամենահուրստ քաղաքապետերից է: Այս տարի լրագրողներն անդրադարձել են նրա գույքին և եկամուտին ու հաճելիորեն զարմացել: Նրանից հարուստ է միան Երևանի քաղաքապետը:

Понравилась статья? Поделиться с друзьями: