Այս հրաշք երկիրը կարծես ստեղծված է ստեղծագործելու համար։ Իտալիան անվանի ճարտարապետների, նկարիչների, պոետների, երգիչների և դերասանների երկիր է։
Այս երկիրն ասոցացվում է պիցցայի, պաստայի, գինու, մեծ նորաձևության,արևի ծովի, կենսուրախ և հյուրասեր իտալացիների ու մաֆիայի հետ։ Այսօր կներկայացնենք ձեզ հետաքրքիր փաստեր Իտալիայի մասին․
1․ Իտալիան մտնում է աշխարհում ամենաշատ այցելվող երկրների հնգյակի մեջ։Այս երկիր տարեկան այցելում են 60 և ավելի միլիոն տուրիստ։ Ամենահայտնի ուղղություններն են՝ Միլան, Հռոմ, Ֆլորենցիա, Վենետիկ։
2․ Իտալիան սեյսմիկ վտանգավոր գոտի է։ Այստեղ գտնվում են տասնյակներով գործող և հանգած հրաբուխներ։ Այդ պատճառով էլ այստեղ բոլոր երեխաներին դպրոցում սովորեցնում են՝ ինչպես ճիշտ պաշտպանվել երկրաշարժից։
3․ Լատինական լեզուն հին հռոմեացիների ժառանգությունն է, որը երկար ժամանակ միջազգային ուսուցման լեզու էր, իսկ բժշկական և գիտական ոլորտներում մինչ այսօր կիրառվում է։
4․ «Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ» հայտնի արտահայտությունն ունի իրական հիմք․ ՀԻն հռոմեացիների կողմից կառուցված ճանապարհային ցանցը Հավերժական քաղաքը կապում էր գրեթե բոլոր բնակավայրերի ու գաղութների հետ։
5․ Քրիստոնեության տարածումը Եվրոպայում սկսել է Հռոմից։
6․ Իտալացիներն իրենց խոսքում կիրառում են ավելի քան 250 ժեստ։ Այն կապված է այս երկրի բնակիչների բարձր էմոցիոնալության հետ։
7․ Եթե իտալական սրճարանում պատվիրատուն խոսի անգլերեն, ապա հաշվը հնարավոր է 2 անգամ ավելանա։