Տասն օրից հրաժեշտ կտանք 2020 թվականին ։ Անցնող տարին լի էր դժվարություններով, բարդություններով։ 2020-ը սկսվեց վիրուսային վարակով։
Այն ծագեց Չինաստանում, ապա կարճ ժամանակամիջոցում տիրեց աշխարհը։ Ողջ Երկրի բնակչությունը դեմքն առավ դիմակի տակ, ամիսներ շարունակ կրեց մեկուսացման դժվարությունները, որի հետևանքները մարդկային հոգեբանության վրա ապագայում կնշմարվեն։
Վիրուսի մեկնարկից ամիսներ անց , երբ թվում էր վարակը նահանջում է, ամեն բան նորից սկսվեց․ բազմաթիվ երկրներ հանդես եկան Covid19-ի երկրորդ ալիքի վերաբերյալ հայտարարություններով։
Իսկ այսօր, երբ հաշված օրեր են մնացել տարին փակելու համար և երբ մարդիկ ամբողջովին հոգնած ստեղծված իրավիճակից՝ նոր հույսեր են կապում եկող տարվա հետ և վստահորեն մտածում, որ ամենայն հավանականությամբ կփակվի ոչ թե չարաբաստիկ տարին, այլ կնահանջի վարակը, և մարդկությունը 2021-ը կդիմավորի բաց դեմքով։ Հույսերը հօդս ցնդեցին, երբ Անգլիան հայտարարեց կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին։
Covid19-ը կարծես չի ուզում լքել Երկիրը։ Անգլիական որոշ մասնագետների պնդմամբ մուտացված վիրուսը կարող է ավելի վտանգավոր լինել։ Մեծ Բրիտանիային սպառնում է աշխարհից մեկուսացում։ Դեկտեմբերի 22-ից Ռուսաստանը դադարեցնում է օդային շփումը Անգլիայի հետ՝ պայմանավորված նոր մուտացված վիրուսի հետ։