Այս օրերին անընդհատ լուր է տարածվում ՀՀ տարածքների՝ Ադրբեջանին զիջման վերաբերյալ։ Այսօր նման լուր սկսվեց շրջանառվել «Սոսու պուրակ» արգելոցի մասին։
Սակայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հերքեցին լուրը։ «Սոսու պուրակ» արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում և ոչ մի միլիմետր չի զիջվել։ Այս արգելոցը ստեղծվել է 1958 թ․ ։
Այն գտնվում է Սյունիքի մարզում, Ծավ գետի ափին։ Կովկասյան տարածքում համարվում է միակը։ Այստեղ կան 250 տարեկան հազարից ավել ծառեր։ Բացի սոսի տեսակի ծառերից , կան նաև իլենիներ, հունական ընկուզենիներ, կաղնիներ և այլն։
Մարդու ներգործությունից հետո այստեղ սոսին չի ինքնավերարտադրվում։Որպեսզի անտառը ոնչնչացման չհասնի, անհրաժեշտ է իրականացնել բնապահպանական միջոցառումներ։
Պուրակի ծառատեսակների ստեղծման մեջ մարդկային գործոն չկա։ Վերոնշյալ ծառատեսակներից բացի, այստեղ կան սողուններ՝ յոթ տեսակ, կրիաներ, օձեր, ինչպես նաև էնդեմիկ տեսակներ՝ սանհնօձ և կատվաօձ։