Ադրբեջանը ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար ՅՈՒՆԵՍԿՕ- ի առաքելության այցը ԼՂ

Արցախ — Ադրբեջան հակամшրտության ավարտից հետո  մշակութային կոթողների պահպանման հարցը մնում է անորոշ։ Քանի որ արդեն հայ ժողովուրդը մշակութային արժեքների կորսման նախադեպ ունեցել է , այս հարցը շարունակում է մնալ  վտանգված ։

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հետամուտ է կարգավորման ուղու վրա դնել հայ մշակութային ժառանգության հարցը՝ հիմնվելով «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ կոնվենցիային։

Կազմակերպության կողմից անկախ փորձագետների խումբ է կազմել, որը պետք ընթացք տա վերոնշյալ աշխատանքին։ Այն ներառում է մշակութային կոթողների գույքագրում։ Աշխատանքի մեկնարկի համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը, իսկ վերջինս շարունակում է լռել։

ՅՈՒՆԵՍԿՕ -ի  առաջարկը ստացել է Մինսկի խմբի վերոնշյալ երկրների համանախագահող կողմերի համաձայնությունն ու աջակցությունը։ Էռնեստո Օտտոնեն, ով հանդիսանում է կազմակերպության ղեկավարի օգնականն իր ելույթում ասում  է, որ   դիմել են Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության, սակայն դեռ ոչ մի արձագանք չկա։

Առայժմ սպասում են այդ համաձայնությանը, որից անմիջապես հետո փորձագետների խումբը կմեկնի տարածաշրջան և կանցնի աշխատանքների իրականացմանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: