Ազգային հետախուզության տնօրենն ԱՄՆ Կոնգրեսին կներկայացնի ԼՂ կարգավիճակի մասին գնահատական

Միչ Մաքքոնելը, ով հանդիսանում է ԱՄՆ-ի  Հանրապետական մեծամասնության ղեկավարը , Սենատում իր ելույթի ժամանակ խոսել է մի համաձայնագրի մասին, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսը մոտակա ամիսներին կտրամադրի մի փաթեթ, որը կուղղվի ԼՂ կարգավորմանը։

Այն իր  մեջ ներառում է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության վերաբերյալ մի քանի դրույթներ։ ԼՂ կարգավորմանն ուղղված այդ փաթեթը ենթադրում է 900 միլիարդ դոլարի տրամադրում։ Օրենքի այս նախագիծը բաղկացած է մի շարք  կետերից ։

Այդ կետերի 615-րդ հատվածը վերնագրված է՝ որպես «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական»։

Այս օրենքը ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո ԱՄՆ հետախուզության պետը պարտավորվում է գնահատականներ (գրավոր) ներկայացնել երկու պետությունների միջև լարվածության և ԼՂ  կարգավիճակի վերաբերյալ։

Բացի այս երկու կետերից, գրավոր փաստաթուղթը պետք է պարզաբանում ներկայացնի նաև ԱՄՆ-ի պետական շահը տվյալ իրավիճակում, Հայաստան — Ադրբեջան, Արցախ — Ադրբեջան սահմանին կիրառված ուժի մանրամասն  նկարագրություն, ԱՄՆ-ի կողմից տրամադրած ռшզմական  օգնության ազդեցությունը և հետագայում նույնպես շարունակել դիտարկումները ։

Понравилась статья? Поделиться с друзьями: