Շառլ Ազնավուրի կյանքի մասին հետաքրքիր կետեր

Շառլ Ազնավուրին քննադատներն անվանում էին «ֆրանսիական Սենատրա», իսկ երկրպագուները՝ «սիրո երգիչ»։ Նրա փառքի ճանապարհը կարելի է չափել ոչ թե կիլոմետրերով, այլ՝ տարիներով․ 20 տարի՝ ուղեկցված  ծաղր ու ծանակով։

Երգահան, պոետ, արձակագիր, դերասան, ռեժիսոր և իհարկե շանսոնյե, որով էլ գրավեց աշխարհը։
Սիրով ներկայացնում ենք մի քանի փաստ աշխարհահռչակ շանսոնյեի մասին․
Հարցազրույցներից մեկում Ազնավուրն ասել էր, որ պետք է մշտապես ապրել այնպես, ասես 30 կամ 40 տարեկան ես։

Նա առաջին անգամ բեմ է դուրս եկել 9 տարեկան հասակում։

Գրել է 800 երգ։

1971 թվականին Վենետիկյան փառատոնին արժանացել է  «Ոսկե առյուծ» մրցանակին։

Իր ողջ կյանքի ընթացքում խաղացել է 70 դեր։

Ռուսերեն գիտեր ընդամենը 300 բառ։ Չնայած այն բանին, որ  հայրն ուներ փոքրիկ ռուսական ռեստորան և հիանալի տիրապետում էր  լեզվին։

Ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող։

Երեք կին ուներ և ինչպես ինքն է ասել՝ մի մուսա՝ Էդիթը։

Ծննդյան օրը տոնել չէր սիրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: