Ֆրանսիացի բժիշկի նոր ռեկորդը. քանի՞ ժամ է նա անցկացրել սառույցով լի տարայում

Առողջ օրգանիզմ, դիմացկունություն…ձմռան ցրտին շատ մարդիկ անգամ չեն ցանկանում տնից դուրս գալ, իսկ կան մարդիկ էլ, որ իրենց ժամանակն անցկացնում են սառույցի մեջ՝ դառնալով համաշխարհային ռեկորդակիր:

Եվ այսպես, ֆրանսիացի բժիշկ Ռոմեն Վանդենդորփը 1,5 տոննա սառույցով լցված տարայում է մնացել երկուս ու կես ժամից ավելի: Միջոցառումն անցկացվել է Ֆրանսիայի հյուսիսի Վատրելո կոմունայի սպորտային համալիրում: Սառույցով լցված տարայի ներսում ջերմաստիճանը կազմել -18 աստիճան:

Միջոցառմանը մարզական լրագրողների հետ միասին ներկա են եղել նաև բժշկի հարազատները, ովքեր չնայած անհանգստությանը, ոգևորել են ռեկորդակրին հաղթանակի հասնելու և ցրտին դիմակայելու համար:

Նշենք, որ մինչ այս նույն մրցաձևում համաշխարհային ռեկորդակիր էր ավստրիացի Յոզեֆ Կյոբերլը: Նա սառույցով լցված թափանցիկ արկղում կանգնել էր  երկուս ու կես ժամ:

Երկու ռեկորդակիրներն էլ նշել են, որ չնայած հաղթնակի համը քաղցր է, սակայն մեծ դժվարությամբ են դիմակայել ցավին, պայքարել, կենտրոնացել միայն դրական զգացողությունների վրա:

Նշենք, որ մինչ այս պահը ապացուցված չէ, թե մարդը քանի աստիճան ցրտին կարող է դիմակայել: Ամեն ինչ խիստ անհատական է՝ կախված մարդու օրգանիզմի առողջական վիճակից:  Հայտնի է, որ -45 °C ցուրտը 5 րոպեի ընթացքում կարող է ցրտահարություն առաջացնել, որից մարդը կարող է մահանալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: