Աղցանը թեթև և շատերի քիմքին հաճելի սնունդ է։ Հին Հռոմում աղցան են անվանել մաղադանոսի, սոխի և բրնձի համադրությամբ պատրաստված սնունդը՝ համեմված աղով , պղպեղով և քացախով։ Աղցանի տեսակներն այսօր, մեղմ ասած, բազմազան են։
Հիմնական տեսակներն են՝ բանջարեղենային, մսային, մրգային, ինչպես նաև դրանց խառնուրդները։ Ընդհանրապես լավ աղցանը թամ աղցանն է։
Այն մատուցվում է պատրաստելուց անմիջապես հետո։ Այսօր կներկայացնեք մի աղցան, որը կպատրաստեք հաշված րոպեների ընթացքում, իսկ արդյունքը կգերազանցի սպասումները։ Եվ այսպես՝ աղցան՝ Նրբություն։
Մթերքներ՝
Կաղամբ — 300-400 գ
Ապխտած երշիկ — 200 գ
Մաղադանոս -ըստ ճաշակի
Մայոնեզ — ըստ ճաշակի
Աղ — 1 պտղունց
Կաղամբը, երշիկը կտրել երկարությամբ՝ ձողիկների տեսքով։ Բոլոր բաղադրամասերը միացնել իրար, խառնել ։ Ձեր առջև է ամենաթարմ աղցանը, որը պատրաստվեց մի քանի րոպեի ընթացքում։ Հարմար է պատրաստել, երբ աշխատանքից հոգնած եկել եք տուն և անհրաժեշտ է պատրաստել արագ ինչ-որ բան։